Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին
ՀՀ կառավարության որոշվել է 1 տարով երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ 1-ին ծրագրից օգտվում է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 44.000, իսկ 2-րդով՝ 6000-ից ավելի քաղաքացի։
«Դրանք հիմնականում փոքրաթիվ, 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներն են, ովքեր ունեն, օրինակ՝ խորը հաշմանդամության կարգ, կամ ծանր հաշմանդամության կարգ, կամ բարձր տարիքի են և մենք նրանց այլընտրանք ենք առաջարկում այս ծրագրով:
Եթե նրանք բավարարում են ծրագրի բոլոր պայմաններին, որոնք թույլ են տալիս նրանց օգտվել հավաստագրից (դա հիմնականում քաղաքացիության պահանջն է), բայց չեն կարողանալու, որովհետև այդ գումարը քիչ է լինելու, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում, որպես պոտենցիալ շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տալ այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով, 10 տարի ժամանակով»,- պարզաբանել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ եթե 10 տարվա ընթացքում իրենց բնակության վայրին մոտ գտնվող վայրում ունենան սոցիալական բնակարան, քաղաքացիներին կառաջարկվի որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան, որպես ավելի կայուն ապրելու վայր, եթե նրանք հրաժարվեն այդ պահին՝ կզրկվեն այդ միջոցառումից, եթե համաձայնեն՝ կշարունակեն ապրել սոցիալական բնակարանային ֆոնդում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...