Հասունացել է պահը. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Մեր պրոբլեմը այն է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով TRIPP-ի նախագծի՝ իրանական կողմի հետ չհամաձայնեցված լինելու մասին հարցին:
«Երբ սեղանին ունես մի հարց, որը լուծված չէ, դա չի լուծվում, չի լուծվում, երբ այդ հարցը լուծում ես, ի հայտ է գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես: Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ է գալիս նոր 4 հարց, որը պետք է լուծես: Հետևաբար TRIPP նախագիծը այնքան մասշտաբային հարց է, որ մենք ամեն փուլում երբ մի հարց պարզաբանեցինք, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել»,- նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ Թուրքիայի պատրաստակամությունը ողջունում է, և իրենց երկխոսությունում արդեն հասունացել է պահը, որ ինչ-որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ, լայն քայլեր տեղի ունենան: Իսկ Իրանի հետ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և ցանկություն կա, որ Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրվի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...