Ադրբեջանական բենզինը հայկական շուկայում․ ինչ սպասել
Շուկայի բոլոր մասնակիցներն էլ իմացել են Ադրբեջանից բենզինի ներմուծման հնարավորության մասին, մենք որևէ մեկին չենք ստիպել բենզին բերել, այս մասին Կառավարության նիստից հետո Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Չգիտեմ՝ ով է իրենց ասել, բայց շուկայի բոլոր մասնակիցներն իմացել են դրա մասին, եթե 3-րդ մարդն էլ ուզենա բերի, ենթադրում եմ՝ կգնա, կբերի։ Ուզում եմ ասել՝ փորձնական քանակ է, որն էժան է, որովհետև նաև երկաթուղին գումար չի գանձել ու լոգիստիկայի գումարը չի ավելացել»,- նշել է նա:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ադրբեջանական բենզինն էժան է վաճառվում, որովհետև էժան է ներմուծվել։
«Հակառակ պարագայում ասելու էինք՝ գնի չհիմնավորված բարձրացում կա։ Իսկ դեմպինգ նշանակում է տնտեսապես չհիմնավորված է էժան, եթե տնտեսապես հիմնավորված չլինի, իհարկե, կանխարգելիչ միջոցառումներ կանենք կամ պրոցես կգեներացնենք։ Այս պահին չկա»,- նկատել է պաշտոնյան:
Հարցին՝ ադրբեջանական բենզինն ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա՝ Գևորգյանն արձագանքել է, որ մեր երկրում ընդհանուր սպառման ծավալը տարեկան շուրջ 200 000 տոննայի կարգի է, իսկ ներմուծված ծավալը քիչ է․
«Եթե շատ լինի՝ դրական կազդի և վառելիքի գինը կիջնի, բայց հանգամանքներին պետք է այլ կերպ նայել՝ որպես այլընտրանք բենզինին, կարագին, շաքարին, ձեթին։ Մենք այն ծավալի չենք բերել, լցրել շուկա, որ մնացած բոլոր խաղացողները դուրս գան, հաջորդ օրն էլ ադրբեջանականը թանկանան ու մեր տնտեսությունը «վարի» գնա։ Ներմուծվել է ինչ-որ փորձնական չափաքանակ, որևէ ազդեցություն չի ունենա, որովհետև քանակն այնքան քիչ է, որ շատ արագ վերջանալու է»,- եզրափակել է իր ելույթը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...