Նախատեսվում է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ. կնշանակվի գլխավոր տնօրենի պաշտոնակատար
ՀՀ կառավարության՝ 2024 թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» №1198-Ն որոշման համաձայն՝ նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ (այսուհետև՝ ընկերություն)։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Ընկերության գործադիր մարմնի ձևավորման գործընթացն իրականացնելու նպատակով հայտարարվում է Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավում մինչև Ընկերության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում նշանակումը։
Սկզբնական փուլում նախատեսվում է ձևավորել ընկերության գործադիր մարմին, ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը, ինչպես նաև Ընկերության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:
Ընկերության գործառույթները միտված են լինելու Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված համապատասխան կադրերով համալրմանը և վերջիններիս կարողությունների զարգացմանը, որպեսզի մասնագիտական եզրակացություն ներկայացվի ՀՀ կառավարությանը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...