Կյանքը մեքենայի ապակուց տեսած փափկասուն երիտասարդը մտածում է՝ ժողովուրդն ունակ չէ տրամաբանության. Վարդանյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող գործարար, Սամվել Կարապետյանի եղբորորդու վերջին հայտարարություններից մեկին:
«Ռուսաստանցի գործարարի զարմիկ Նարեկն ասում է, թե Սամվել Կարապետյանը հազարավոր մարդկանց կհանի աղքատությունից։ Այսինքն՝ ՀԷՑ-ի կառավարման ընթացքում անարդյունավետ գնումները հարյուրհազարավոր մարդկանց հաշվին իրականացնողը գալու է ու հանի՞ աղքատությունից։
Այս փափկասուն երիտասարդը, որը մեր երկրի կյանքն ու մարդկանց մեքենայի ապակու հետևից է ճանաչում, մտածում է, որ ժողովուրդն ունակ չէ պարզ տրամաբանության, և փրկչի ու ուժեղի մասին հայտարարությունը բավարար է լինելու, որ մարդիկ մոռանան իրենց ապրածը։
Մեր պետության փրկիչն էլ, ուժեղն էլ ժողովուրդն է»,- գրել է Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...