Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև հրադադար է հաստատվել
Հալեպում կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած բախումներից հետո հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։
Հալեպի նահանգապետ Ազզամ Ղարիբը դեկտեմբերի 23-ը ոչ աշխատանքային է հայտարարել բոլոր պետական և մասնավոր դպրոցներում ու համալսարաններում, նաև Հալեպի կենտրոնում գտնվող կառավարական գրասենյակներում՝ ՍԴՈւ-ի կողմից քաղաքի թաղամասերում խաղաղ բնակիչների վրա հարձակումներից հետո, որոնց հետևանքով զոհվել է երկու մարդ (մայր և երեխա), ևս 15 խաղաղ բնակիչ վիրավորվել է։
X միկրոբլոգում հայտարարության մեջ նահանգապետը պարզաբանել է, որ որոշումը չի վերաբերում այն կազմակերպություններին, որոնց աշխատանքը պահանջում է քաղաքացիներին բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների հետ կապված ծառայությունների տրամադրում։
Ներքին անվտանգության ուժերը նշել են, որ ամրապնդել են իրենց տեղակայումը տուժած թաղամասերում՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու և հրետակոծության տարածքներից նրանց հեռու պահելու համար։
Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարության մեջ տեղեկացրել է, որ Հալեպի ալ-Ջամիլիա և Շեյխ Թահա թաղամասերում հրդեհներ են բռնկվել ՍԴՈւ-ի կողմից իրականացված հրետակոծության և կրակոցների հետևանքով։
Աղբյուրները Syria TV-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգները զգալի ճնշում է գործադրել ՍԴՈւ-ի և Սիրիայի կառավարության վրա՝ Հալեպում բախումները անհապաղ դադարեցնելու համար։
Սիրիայի բանակի գլխավոր շտաբը դեկտեմբերի 22-ի երեկոյան հրաման էր արձակել դադարեցնել ՍԴՈւ-ի կրակի աղբյուրների թիրախավորումը՝ դրանցից մի քանիսը չեզոքացնելուց հետո։
ՍԴՈւ-ն իր հերթին հայտարարել է, որ իր ուժերին հրահանգ է տվել դադարեցնել կրակը հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ զինուժը հարվածել է թմրանյութեր փոխադրող ևս մեկ նավի
ԱՄՆ զինուժը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում հարված է հասցրել թմրանյութեր փոխադրող նավի՝ սպանելով...
Լիբանանում իսրայելական հարվածի հետևանքով 3 զոհ կա․ նրանցից մեկը զինվորական է եղել
Լիբանանի հարավում մեքենայի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհված երեք անձանց թվում Լիբանանցի զինվոր է...
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թաիլանդին «դաժան և անօրինական գործողությունների» մեջ՝ նշելով, որ դեկտ...
Իսրայելական ուժերը Լիբանանում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող տուն
Իսրայելական ուժերը Լիբանանի Նաբատիե նահանգի Ադաիսսա գյուղում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող մի տուն։ Բացի այդ...