Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թաիլանդին «դաժան և անօրինական գործողությունների» մեջ՝ նշելով, որ դեկտեմբերի 8-ից ի վեր զոհվել է 9 քաղաքացիական անձ, ևս 20-ը՝ ծանր վիրավորվել է։
Թաիլանդի պաշտոնյաները հայտնել են, որ մարտերի ժամանակ զոհվել է երեք զինվոր, իսկ 29 մարդ վիրավորվել է։Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը հայտարարել է, որ Թաիլանդը «չպետք է ռազմական ուժ կիրառի քաղաքացիական գյուղերի վրա՝ իր ինքնիշխանությունը վերականգնելու պատրվակով»։
Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերը մեղադրում են մեկը մյուսին։Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենն ասել է, որ իր երկիրը 24 ժամ սպասել է հրադադարի պահպանմանը նախքան գիշերը թաիլանդական ուժերի դեմ հակագրոհներ սկսելը։
Թաիլանդում զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ բախումներ են տեղի ունեցել հինգ սահմանային նահանգներում, և «շուտով կավարտվի կամբոջացի զինվորներին վտարելու համար Տրատ նահանգում ռազմածովային ուժերի գլխավորած գործողությունը»։ Նրանք նշել են, որ Կամբոջան օգտագործում է հրետանի, հրթիռային կայանքներ և ռումբեր նետող անօդաչու թռչող սարքեր՝ թաիլանդական ուժերի դեմ հարձակվելու համար։
Վերսկսված մարտերը ամենալուրջն են հուլիսին հրթիռների և ծանր հրետանու հնգօրյա մարտերից հետո, որի հետևանքով զոհվել էր 48 մարդ։ Լարվածությունը կողմերի միջև շարունակել է աճել նոյեմբերի 10-ին ականի պայթյունից թաիլանդցի զինվորի վիրավորումից հետո։
Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելական ուժերը Լիբանանում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող տուն
Իսրայելական ուժերը Լիբանանի Նաբատիե նահանգի Ադաիսսա գյուղում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող մի տուն։ Բացի այդ...
Կամբոջան պատրաստ չէ բանակցությունների․ Թաիլանդի ԱԳ նախարար
Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկետակեուն կարծում է, որ Կամբոջան պատրաստ չէ թաիլանդա-կամբոջական սահմանին...
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են զորքեր ուղարկել Գազայի հատված․ Միջազգային ԶԼՄ-ներ
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են մասնակցել Գազայում ստեղծվելիք Միջազգային կայունացման ուժերին (ISF) և անհրաժեշտության...
Իսրայելը նոր պաշտպանական տեխնոլոգիաներ է մշակում Իրանի հետ հնարավոր պատերազմի համար
Իսրայելը զարգացնում է նոր ռազմական տեխնոլոգիաներ՝ պատրաստվելով Իրանի հետ հնարավոր հաջորդ հակամարտությանը։ Այդ մասին հայտ...