ՆԳՆ-ն հանդես է եկել նախազգուշացնող հայտարարությամբ՝ վարորդական վկայական ստանալու կարգի վերաբերյալ
Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման-քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններ հանձնելն է։ Չնայած ՆԳՆ ոստիկանության պարբերական նախազգուշացումներին տարատեսակ խարդախությունների վերաբերյալ, որոշ քաղաքացիներ շարունակում են հավատալ արագ և չակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայական ստանալու առաջարկներին։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացի է դիմել՝ հայտնելով, որ սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը հավատալով՝ վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի՝ արդյունքում չստանալով վկայականը։
Քաղաքացին, հավատալով հայտարարության օրինականությանը, այցելել է հաշվառման-քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, ապա WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին՝ նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջված գումարը։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում լինել ուշադիր և զգոն, չհավատալ արագ և հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։ Վարորդական իրավունքի վկայական հնարավոր է ստանալ բացառապես օրինական ճանապարհով։
Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխի...
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մի շարք մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատա...