Մարկո Ռյուտեն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկո Ռյուտեն հայտարարել է Եվրոպայի պատրաստակամության մասին զորքեր ուղարկել Ուկրաինա «Ռուսաստանի կողմից խաղաղության պայմանագիրը խախտելու» դեպքում։ Այս հայտարարությունը նա արել է Bild-ին տված հարցազրույցում։
«Իհարկե, այս պահին մենք հրապարակայնորեն մանրամասներ չենք քննարկում։ Սակայն կարող եմ ասել, որ մի քանի եվրոպական երկրներ հայտնել են անհրաժեշտության դեպքում զորքեր տրամադրելու պատրաստակամության մասին», – նշել է Ռյուտեն։
Նա հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում «կամավորների կոալիցիայի» ճշգրիտ կառուցվածքը հստակեցնելու ուղղությամբ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հետ կապված ցանկացած սցենար Մոսկվայի համար կտրականապես անընդունելի է և կարող է հանգեցնել կտրուկ սրման։ Ռուսաստանը բազմիցս նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են օգտագործել հրադադարը՝ իրենց դիրքերը ամրապնդելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...