Խոստացել են՝ պատժամիջոցները կկործանեն Ռուսաստանը․ Օրբան
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հարվածել են հենց Եվրոպային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Բրյուսելը խոստացել է, որ պատժամիջոցները կկործանեն Ռուսաստանը։ Դրա փոխարեն դրանք կկործանել են Եվրոպան»,– գրել է նա X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները չեն հասել Ռուսաստանին կործանելու նպատակին։ Փոխարենը, ըստ նրա, Եվրոպայում կտրուկ բարձրացել են էներգակիրների գները, իսկ մրցունակությունը նվազել է։
Հունգարիայի վարչապետի համոզմամբ՝ ուկրաինական հակամարտությունը շարունակելու հարցում շահագրգռված են առանձին եվրոպացի քաղաքական գործիչներ, որոնք ակնկալում են միջուկային տերությանը հաղթել սովորական սպառազինության օգնությամբ։
Ավելի վաղ Օրբանը, ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովը, հայտարարել էր, որ Եվրամիության գագաթնաժողովում ընդունված որոշումը Ուկրաինային 90 միլիարդ եվրո գումարի անտոկոս վարկ տրամադրելու վերաբերյալ Եվրոպային մոտեցնում է պատերազմի։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...