Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում հանդես է եկել եզրափակիչ ելույթով․ դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ հայ գերիների եզրափակիչ ելույթներով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը դատարանում հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։
Նշվում է, որ նրանք ներկայացրել են իրենց հակափաստարկները մեղադրանքի կողմի հայտարարություններին։
Հավելենք՝ դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ ազատազրկում։
Ադրբեջանում տեղի է ունեցել Ստեփանակերտում ահաբեկչության և այլ հատկապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ավանեսյանի քրեական դատավարությունը։
Ըստ APA-ի՝ նիստը վարել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Իլկին Իբիշովը։ Ավանեսյանը ցուցմունք է տվել նիստում։ Այնուհետև լսվել են քրեական գործով վկաների ցուցմունքները։ Այնուհետև ելույթ է ունեցել պետական մեղադրողը։ Վերջինս միջնորդել է Կարեն Ավանեսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։
Դատավարությունը կվերսկսվի դեկտեմբերի 25-ին։
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի Ներքին գործերի նախարաության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, երբ վերջինս ինքնաձիգով իբր փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր:
Նշվում է, թե ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել: Պատասխան կրակի հետևանքով Ավանեսյանը ստացել է հրազենային վնասվածք և ձերբակալվել:
Նշենք, որ Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարությունը մտել է եզրափակիչ ելույթների փուլ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...