Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել կոչով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG), որոնք կազմում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հիմքը, չհրաժարվել սիրիական զինված ուժերին ինտեգրվելու նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունից։ Այս մասին հինգշաբթի հայտնել է «Sabah» թերթը։
«Նրանք պետք է կատարեն գործարքի պայմանները։ Այնպես չէ, որ մենք նախապատվություն ենք տալիս ռազմական ուժի կիրառմանը, սակայն կողմերի համբերությունը սպառվում է», – նշել է Ֆիդանը։
Նրա գնահատմամբ՝ YPG-ն ժամանակ է ձգում՝ նպատակ ունենալով հարմար պահի, օրինակ՝ ճգնաժամի պայմաններում, խախտել ձեռք բերված համաձայնագիրը։
Միաժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ երկխոսությունը կշարունակվի և կհանգեցնի YPG-ի լիարժեք ինտեգրմանը Սիրիայի զինված ուժերին։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Դամասկոսում Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդիի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գործող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական և զինված կառույցները պետական ինստիտուտներին ինտեգրելու վերաբերյալ։ Սակայն, ինչպես նշել են մի շարք լրատվամիջոցներ, այդ պահից ի վեր գործնական քայլեր չեն արձանագրվել։





























