Մոսկվայում կայացել է Ծառուկյան–Բուդուլաև հայացքների մենամարտը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ACBJJ 20-ի գրեփլինգի մրցաշարի մեկնարկից առաջ անցկացվել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և ACA-ի գերթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը։
Ծառուկյանն ու Բուդուլաևը միմյանց դեմ կմենամարտեն դեկտեմբերի 17-ին՝ գրեփլինգի կանոններով, մինչև 80 կգ քաշային կարգում։ Այդ գոտեմարտը լինելու է մրցաշարի գլխավոր իրադարձությունը։
Նշվում է, որ Ծառուկյանը սկզբում պետք է մրցեր ACA-ի թեթև քաշային չեմպիոն, ռուսաստանցի Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովի հետ, սակայն վերջինս գոտեմարտից օրեր առաջ հրաժարվել է մասնակցությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ես կանցնեմ բռնցքամարտի և կզարմացնեմ շատերին․ Իլիա Թոփուրիան
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ կցանկանար իր ուժերը փորձել բռնցքամարտում։ 28-ամյ...
Մախաչևը՝ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է թեթև քաշային կարգում ստեղծված իրավիճակը, որտեղ ժամանա...
Մենք հիասթափված ենք․ պետք է մոռանանք այս խաղը․ Հենրիկ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանո...
Էդուարդ Սպերցյանը՝ աղմկահարույց լուրերի կենտրոնում
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անունը կրկին հայտնվել է աղմկահարույց լուրերի կենտրոնու...