Սա մեծագույյն նվաճում էր. «Նոա»-ի գլխավոր մարզիչը` «Դինամո»-ից կրած պարտության մասին
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը իր թիմի գրանցած պատմական պատմական նվաճումը՝ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը, առանձնակի է կարևորում ոչ միայն իր, այլև ամբողջ թիմի համար:
«Շնորհավորում եմ ֆուտբոլիստներիս այս պատմական նվաճման կապակցությամբ: Սա մեծագույյն նվաճում էր, ինչի համար ես շատ հպարտ եմ»,- ասել է մարզիչը:
Խոսելով Կիևի «Դինամո»-ից կրած պարտությունից՝ Պերկովիչն ասել է, որ կիևյան ակումբը լավագույն թիմերից է, որի դեմ խաղացել են եվրագավաթային այս մրցաշարում։
«Պետք է դասեր քաղենք այս տեսակ խաղերից»,-ասել է Պերկովիչը:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն մրցեց Կիևի «Դինամո»-ի հետ ու զիջեց 2:0 հաշվով: «Նոա»-ն գործնականում ապահովել էր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոնը պատմական նվաճման է հասել` դառնալով հայկական ակումբներից առաջինը, որը դուրս է եկել եվրագավաթային այս մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:
Նմանատիպ հոդվածներ
Լեգենդար ֆուտբոլիստ Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ իսպ...
Արման Ծառուկյանը բացահայտել է` ինչ մարզաձով է զբաղվելու
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը բացահայտել է խառը մարտարվեստներից հեռանալուց հետո իր ապագ...
Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում. «Դինամո»-ի գլխավոր մարզիչը «Նոա»-ի դեմ խաղի մասին
Ուկրաինական Կիևի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկը Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի խաղն ուսումնասիրել է ու գիտի, թե ինչ...
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մնալ 106-րդը. ՖԻՖԱ
ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մնալ 106-րդը...