Սպորտ

Լեգենդար ֆուտբոլիստ Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»

Լեգենդար ֆուտբոլիստ  Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ իսպանացի Չաբի Ալոնսոն մոտ է «Արքայական ակումբից» հեռացվելուն, իսկ 53-ամյա Զիդանը նրան փոխարինելու գլխավոր հավակնորդն է։


Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ Զիդանն այժմ կենտրոնացած է Ֆրանսիայի ազգային հավաքականում աշխատանքի անցնելու վրա։ ԱԱ-2026-ից հետո նա փոխարինելու է Դիդյե Դեշամին։


Ըստ աղբյուրի՝ Զիդանն ու Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ունեն բանավոր պայմանավորվածություն։ Ֆրանսիացի մասնագետը «Ռեալը» գլխավորել է 2 անգամ՝ 2016-2018 և 2019-2021 թթ։ 2021 թվականից նա գործազուրկ է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250