Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը դատապարտել է Ավստրալիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային դատապարտել է այսօր Ավստրալիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։
«Մենք դատապարտում ենք Սիդնեյում (Ավստրալիա) տեղի ունեցած դաժան հարձակումը։ Ահաբեկչությունը և մարդկանց սպանությունները, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, մերժվում և դատապարտվում են»,- գրել է Բաղային X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Սիդնեյի Բոնդի լողափում երկու զինված անձանց կողմից հրաձգության հետևանքով զոհվել է 12 մարդ։
Մոտ 30 մարդ ստացել է վնասվածքներ։ Զոհվածների և վիրավորների թվում կան նաև երեխաներ։ Ըստ լրատվամիջոցների, հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մոտ 100 մարդ հավաքվել էր լողափում՝ նշելու հրեական Հանուկայի տոնը։
Ավելի վաղ, հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետից պահանջում են ջնջել հրեական տոնի մասին գրառումը՝ կրակոցներից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակակ...
Օդի որակը լավացել է. մեքենանների շարժը չի դադարել, չէ՞. Երևանի քաղաքապետ
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեց...
Ինչքան էլ, որ աբսուրդ հնչի իրենցձևիստների քարոզչությունը. 21-րդ դարում սահմաններ չեն փոխվում. Եղոյան
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի կողմից Կապանի օդակայանի մոտից տարածած հայտնի տեսաուղերձին` շատերը կրկին հիշել են ՀՀ վարչատա...
Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...