Շարա Բուլետը խոսել է Երևանում Արման Ծառուկյանի հետ կայանալիք գոտեմարտի մասին
UFC-ի միջին քաշային կարգի ռուսաստանցի մարտիկ Շարա Բուլետը (Շարաբուտդին Մագոմեդով) կիսվել է Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի մրցամարտի մասին իր սպասելիքներով։
«Ես մտածում էի, թե սա թիավարության մրցաշար է, որտեղ ծովահեններն անմրցակից են։ Բայց ինձ ասացին. «Ոչ, եղբայր, սա գրեփլինգ է»։ Ծովահենը կարող է սուզվել ամենամութ ջրերը՝ կորած ոսկու հետևից, բայց դրա համար նախ պետք է հաղթահարի Արմանի դեմքով շնաձկանը»։
31-ամյա Շարա Բուլետը MMA-ում ունի 20 հաղթանակ և 1 պարտություն: Վերջին անգամ մենամարտել է հուլիսի 26-ին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Մարկ-Անդրե Բարիոյին։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Նոյեմբերի 22-ին նա տպավորիչ հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում կիրառելով խեղդող հնարք։
Հիշեցնենք, որ մենամարտը նախատեսված է դեկտեմբերի 30-ին Երևանում։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
ԱՄՆ–ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթո...
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոան» կամային հաղթանակ տարավ լեհական «Լեգիայի» նկատմամբ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունեց լեհական «Լեգիային» եւ հասավ...
Չորս հայ բռնցքամարտիկ՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի տեղերն ապահովել են։ Այս մ...
Պլատինին դատական հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաների դեմ
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին զրպարտության հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաների դեմ, այս մասին հաղ...