Չորս հայ բռնցքամարտիկ՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի տեղերն ապահովել են։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` ներկայացնելով հայ մարզիկների հաջողությունները։ Ֆեդերացիան նշել է, որ 4 տարի անց գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը վերադառնում է բռնցքամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակ։
«2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը նկատելի առավելությամբ հաղթանակի հասավ բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը շատ վստահ առավելության հասավ Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն 3-րդ ռաունդում Բազեյանը գործեց հաղթողի դիրքից և գործը հասցրեց նպատակին։ Նա իր կարիերայում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում»,- ասված է հայտարարությունում։
Ֆեդերացիան հայտնում է, որ Հովհաննես Բաչկովը բելառուս Վադիմ Վաուչոկի հետ մենամարտում իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ է հասցրել ու հաղթել մենամարտում`դուրս գալով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ռաֆայել Հովհաննիսյանն էլ շատ ծանր մենամարտում հաղթել է Էկվադորի ներկայացուցչին ու կարիերայում առաջին անգամ դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել 9 բռնցքամարտիկ։
Նմանատիպ հոդվածներ
Պլատինին դատական հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաների դեմ
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին զրպարտության հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաների դեմ, այս մասին հաղ...
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
ԱՄՆ–ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթո...
UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ պատասխան է տվել Արման Ծառուկյանին
UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը կոշտ պատասխան է տվել Արման Ծառուկյանի քննադատություններին՝ բացատրելով, թե իր կարծիքով ինչու հ...
Արման Ծառուկյանը նահանջել է երկու աստիճանով․ UFC-ի թարմացրած վարկանիշային աղյուսակը
UFC 323 մրցաշարի ավարտից հետո կազմակերպությունը թարմացրել է անկախ քաշային կարգերի վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղի են...