Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոան» կամային հաղթանակ տարավ լեհական «Լեգիայի» նկատմամբ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունեց լեհական «Լեգիային» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեց 26-ամյա դանիացի հարձակվող Միլետա Ռայովիչը։
57-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Նոայի» 28-ամյա բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։
84-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին։
«Նոան» 8 միավորով ընթացիկ 13-րդ տեղում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
ԱՄՆ–ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթո...
Շարա Բուլետը խոսել է Երևանում Արման Ծառուկյանի հետ կայանալիք գոտեմարտի մասին
UFC-ի միջին քաշային կարգի ռուսաստանցի մարտիկ Շարա Բուլետը (Շարաբուտդին Մագոմեդով) կիսվել է Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգ...
Չորս հայ բռնցքամարտիկ՝ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի տեղերն ապահովել են։ Այս մ...
Պլատինին դատական հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաների դեմ
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին զրպարտության հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի երեք նախկին պաշտոնյաների դեմ, այս մասին հաղ...