«Գելափ»-ի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը․ Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքում անդրադարձել է ընդդիմության կողմից հրապարակվող հերթական հարցումների ցուցանիշներին:


«Հիշում եմ՝ Վաղարշապատի ընտրությունների նախօրեին հրապարակվեց մեր պատվիրած հարցումը, որով ՔՊ-ի օգտին քվեարկողները 51.4% էին, իսկ ընկերության նախատեսած շեղանքը (սխալի հնարավորությունը 4,3%)։


Հիշում եմ, թե ինչ տարակուսելի գոռոցներ ու գոչյուններ, ծաղր ու չգիտեմ՝ ինչ էր գալիս հարցումը ուղղակի վերահրապարակած լրատվականների հասցեին։ Թե բա՝ կեղծ է, «էդ ՔՊ շտաբո՞ւմ եք արել» ու էդպես շարունակ։ Անգամ առավել «գերազանցիկները» լայվ մտան գիշերվա կեսին և սկսեցին ինչ-որ հորինված հարցման մասին խոսել, որտեղ մենք պիտի ստանայինք 20-25% ձայն։


Արդյունքում ՔՊ-ն ստացավ 48,5% ձայն (մեր հարցման տվյալներից 3%-ով քիչ) և ստանձնեց միանձնյա կառավարում Վաղարշապատում։ Հրապարակված հարցումը ծաղրած հանրային ու քաղաքական դեմքերից ոչ ոք ներողություն չխնդրեց հարցումն արած ընկերությունից, որը նաև ճշգրիտ կանխատեսել էր 2021-ի համապետականը։


Դե իսկ դրա փոխարեն տարին մի քանի անգամ դաշտ է դուրս գալիս «Գելափ» կոչվածը, ցույց տալիս ինչ-որ նկարած թվեր, որոնց ամբողջ երկրում հավատում է ընդամենը մեկ հոգի՝ Ռոբերտ Քոչարյանը»,- գրել է պատգամավորը։



Քաղաքականություն