Պայթյուն Արևիկ գյուղում. կա տուժած
Դեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթուն․ մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել՝ պատուհանը և կենցաղային իրեր։
Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հեռացրել են իրենցից վտանգ ներկայացնող հատվածները։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. ՆԳՆ ՓԾ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոց...
Ռուսաստանում АН-22 ինքնաթիռ է կործանվել
Իվանովոյի մարզում АН-22 ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որում այդ պահին եղել է յոթ մարդ։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում...
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումԸստ տեղեկությունների՝ երկրաշարժը զգացվել է Բալիքեսիրում և նրան հարակից տարածք...
Երևանում լեհական ֆուտբոլային ակումբի 3 երկրպագուներ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությա...