Ռուսաստանում АН-22 ինքնաթիռ է կործանվել
Իվանովոյի մարզում АН-22 ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որում այդ պահին եղել է յոթ մարդ։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին: Վթարի մասին հայտնել է նաև ՌԵՆ-ՏՎ-ն:
TASS-ի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Ուվոդսկոյե ջրամբարի մոտակայքում, իսկ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ջրի մեջ լողացող վիճակում: Իրավապահ մարմինների աշխատակիցները գործակալությանը հայտնել են, որ ինքնաթիռը վերանորոգումից հետո պլանային փորձնական թռիչք է կատարում:
ՌԲԿ-ն մեկնաբանության համար դիմել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարցերով Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչություն, Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության մամուլի ծառայություն, Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Իվանովոյի մարզի գլխավոր վարչություն և հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Արևիկ գյուղում. կա տուժած
Դեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստ...
Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. ՆԳՆ ՓԾ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոց...
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումԸստ տեղեկությունների՝ երկրաշարժը զգացվել է Բալիքեսիրում և նրան հարակից տարածք...
Երևանում լեհական ֆուտբոլային ակումբի 3 երկրպագուներ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությա...