Պուտինը աջակցություն է հայտնել Վենեսուելայի նախագահի վարած քաղաքականությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:


Նրանք մտքեր են փոխանակել 2025 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին պայմանագրի հունով ռուս-վենեսուելական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հարցերի շուրջ:


«Վլադիմիր Պուտինը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին և հաստատել է աջակցությունը Նիկոլաս Մադուրոյի կառավարության ուղեգծին, որն ուղղված է աճող արտաքին ճնշման պայմաններում ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը»,- հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:


Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է առևտրատնտեսական, էներգետիկ, ֆինանսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի հետևողական իրականացման փոխադարձ տրամադրվածությունը։

Քաղաքականություն