Փաշինյանը՝ Հայաստանի ներուժը որպես միջազգային լոգիստիկ երթուղիների կենտրոն լինելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի հաջորդ կանգառը Համբուրգի առևտրի պալատն է, որտեղ անցկացվում է հանդիպում գործարարների հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Համբուրգի առևտրի պալատի Գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Մալթե Հեյնեն։ Արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց «Հայաստանի ռազմավարական դերի ուսումնասիրությունը Եվրոպայի և Ասիայի կապման գործում» խորագրով քննարկումը, որին մասնակցում են գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ վերականգնվող էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղական արտադրություն, բեռնափոխադրում, ֆինանսներ, բանկեր, հյուրանոցային կառավարում և այլն։
Մասնակից ընկերություններից են՝ MB Energy, Hanbao Energien, Intertek Caleb Brett Germany, Hafen Hamburg Marketing, Aurubis, Maersk Deutschland, Hamburger Sparkasse, Hamburg Invest և այլն։ Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց մանրամասներ TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտադրելով Հայաստանի ներուժը որպես միջազգային լոգիստիկ երթուղիների կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Այս մասին վստահեցրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրի...
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...