Ոչ միայն նավթամթերք, բոլոր տեսակի ապրանքների շրջանառության պատրաստ ենք. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին
Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության, թե Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը:
«Պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա, բոլոր տեսակի ապրանքների ապրանքաշրջանառություն պետք է լինի։ Մենք դրան պատրաստ ենք։ «Խաղաղության խաչմերուկը» և խաղաղության մասին բոլոր խոսակցությունները հենց դրա մասին են։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, առաջինը ցորենը եղավ։ Որքան շատ լինեն էներգակիրների այլընտրանքային աղբյուրները, լինի դա գազ, լինի գազ կամ այլ բան, այնքան լավ Հայաստանի համար»,- նշել է Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վաշինգտոնն ու Երևանը կարող են ռազմավարական գործընկերություն կառուցել. մանրամասներ
Կան հիմքեր ենթադրելու, որ ԱՄՆ-ն և Հայաստանը կարող են գտնվել իրական ռազմավարական գործընկերության կառուցման շեմին։ TRIPP ն...
Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը երբեք լուրջ չի քննարկվել. Թրամփ
Politico-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը «...
Կալլասը Թրամփի հայտարարությունները սադրանք է որակել
ԵՄ-ի գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ նշել է, որ ամերիկյան...
Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպման հնարավորությունը. մանրամասներ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկեն Հայաստանի և...