Կամբոջան պատրաստ չէ բանակցությունների․ Թաիլանդի ԱԳ նախարար
Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկետակեուն կարծում է, որ Կամբոջան պատրաստ չէ թաիլանդա-կամբոջական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցություններին։
«Խնդիրն այն է, որ Կամբոջան պատրաստ չէ բանակցությունների: Հետևաբար, Թաիլանդը պետք է շարունակի ռազմական գործողությունները, մինչև Կամբոջան իսկապես պատրաստ չլինի բանակցությունների», - նախարարի խոսքերն է մեջբերել The Nation թերթը:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ «Թաիլանդը պարտավոր է պաշտպանել իր ինքնիշխանությունը և անել հնարավոր ամեն ինչ՝ Կամբոջայի կողմից սպառնալիքներին վերջ դնելու համար»։ Նա ընդգծել է, որ Պնոմպենը «պետք է գիտակցի, թե իրականում ինչ է ուզում բանակցային սեղանի շուրջ նստելու համար»։
Թաիլանդի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտի գլխավոր տնօրեն և խոսնակ Նիկոնդեթ Ֆալանգկունը հայտարարել է, որ Թաիլանդը կշարունակի Կամբոջայի հետ ռազմական բախումը սահմանամերձ շրջաններում, մինչև չվերացնի իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը։
Նմանատիպ հոդվածներ
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թաիլանդին «դաժան և անօրինական գործողությունների» մեջ՝ նշելով, որ դեկտ...
Իսրայելական ուժերը Լիբանանում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող տուն
Իսրայելական ուժերը Լիբանանի Նաբատիե նահանգի Ադաիսսա գյուղում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող մի տուն։ Բացի այդ...
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են զորքեր ուղարկել Գազայի հատված․ Միջազգային ԶԼՄ-ներ
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են մասնակցել Գազայում ստեղծվելիք Միջազգային կայունացման ուժերին (ISF) և անհրաժեշտության...
Իսրայելը նոր պաշտպանական տեխնոլոգիաներ է մշակում Իրանի հետ հնարավոր պատերազմի համար
Իսրայելը զարգացնում է նոր ռազմական տեխնոլոգիաներ՝ պատրաստվելով Իրանի հետ հնարավոր հաջորդ հակամարտությանը։ Այդ մասին հայտ...