Կիևը Եվրոպայից 1 միլիարդ եվրո է ակնկալում ամերիկյան զենք գնելու համար
Կիևը նախատեսում է մինչև 2025 թվականի վերջը Եվրոպայից ստանալ ևս մոտ 1 միլիարդ եվրո՝ ամերիկյան զենք գնելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Ալյոնա Գետմանչուկին:
Մինչև տարեվերջ ստանալ լրացուցիչ մոտ 1 միլիարդ եվրո եվրոպական ֆինանսավորում՝ ԱՄՆ-ից զենք գնելու նպատակով։
ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանը Bloomberg-ին տված հարցազրույցում հավելել է, որ Կիևը չափազանց երախտապարտ կլինի դաշնակից երկրներին նոր հատկացումների համար, որպեսզի կարողանա շարունակաբար ստանալ տեխնիկա PURL ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված PURL (Prioritised Ukraine Requirements List – Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ) նախաձեռնությունը ուղիղ ռազմական օգնություն ԱՄՆ-ից Ուկրաինային չի նախատեսում։ Նախաձեռնությունը ենթադրում է, որ ամերիկյան զենքը Կիևի համար գնում են եվրոպական երկրները։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը նոր պաշտպանական տեխնոլոգիաներ է մշակում Իրանի հետ հնարավոր պատերազմի համար
Իսրայելը զարգացնում է նոր ռազմական տեխնոլոգիաներ՝ պատրաստվելով Իրանի հետ հնարավոր հաջորդ հակամարտությանը։ Այդ մասին հայտ...
Զորավարժություններ Իրանում՝ ընդդեմ միջազգային ահաբեկչության
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում անցկացվող «Սահանդ 2025» զորավարժությունների...
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թաիլանդին «դաժան և անօրինական գործողությունների» մեջ՝ նշելով, որ դեկտ...
Իսրայելական ուժերը Լիբանանում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող տուն
Իսրայելական ուժերը Լիբանանի Նաբատիե նահանգի Ադաիսսա գյուղում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող մի տուն։ Բացի այդ...