Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի նոր հեռախոսահամար
Քաղաքացիների ահազանգերի ընդունման համար այսուհետ կգործարկվի «112» հեռախոսահամարը, որի ներքո կմիավորվեն ՆԳՆ երկու մարմնի՝ ոստիկանության և փրկարար ծառայության հեռախոսահամարները («1-02», «1-01», «911»)։ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի խոսքով, մեկ զանգի սպասարկումը կնվազեցվի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը՝ մինչև 10 րոպե։ Նա նաև նշել է, որ «112» հեռախոսահամարը հիմա էլ է գործում։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է «1-02», «1-01» և «911» հեռախոսահամարներն առայժմ չհանել, այլ՝ վերահասցեավորել նոր համարին, եթե դրանք պահելը մեծ ծախսեր չի պահանջում։ Թորոսյանը որպես օրինակ է բերել, որ ԱՄՆ-ում «911» հեռախոսահամարն է տարածված, և այնտեղից եկած քաղաքացին միգուցե չիմանա «112» համարը։
«Մենք դրանք հանելու հստակ ժամկետ չենք նախանշել, մեր պլանն այնպիսին է, որ դրանք հանենք շրջանառությունից, երբ դրանց անհրաժեշտությունը կվերանա»,- մեկնաբանել է փոխնախարարը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասել է, թե շտապօգնության «1-03» հեռախոսահամարը մնալու է, և ԱՆ ենթակայության շտապօգնության ծառայությունն իր օպերացիոն կետն է ունենալու. «Ծրագրային առումով մենք միասնական հարթակի միջոցով կարողանալու ենք տեղեկատվությունը օնլայն ռեժիմով վայրկյանների ընթացքում փոխանցել»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն օդի աղտոտվածության խնդիրը լուծելու որոշում է ընդունել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով միջգերատեսչա...
Լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ կոտրում են ամեն ինչ. կա 17 ձերբակալված
Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամ...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ
Առողջության համընդհանուր ապահովագրության Հայաստանում կգործի ավելի վաղ, համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջ...
Ավագանին կբողոքարկի կարմիր գծերի հետ կապված Վերաքննիչ Վարչական դատարանի որոշումը
Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այ...