Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվը այս պահին մոտ 2845 է: Այդ մասին երեկ տեղեկացրել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետը: Նա նաև հայտարարել է, որ ՔԿՀ-ներում ունեն մինչև 4000 անձի պահելու հնարավորություն: Այս մաիսն գրում է «Փաստ» օրաթերթը։ 


«Դե ինչ, ինքնին հետաքրքիր փաստ է: Սա նշանակում է, որ ընթացքում որևէ քրեական գործ չքննվի, անազատության հետ կապված որևէ դատավճիռ չկայացվի, Փաշինյանը կարող է ևս 1115 ընդդիմադիր գործչի կամ պարզապես իր «թանին թթու ասողներին», անգամ 70-անց թոշակառուների տեղավորել: Դրանից հետո բանտերում արդեն ազատ տեղ չի լինի: Բայց քանի որ մենք երթուղային միկրոավտոբուսներ և «բարեփոխված» ավտոբուսներ տեսած հասարակություն ենք, կարելի է ասել, որ ցանկության դեպքում կարելի է բանտերում տեղավորել ոչ թե 1100, այլ ևս 2200 հակաիշխանական քաղաքացիների:


Իրականում Հայաստանում իշխանության դեմ տրամադրված, Փաշինյանին ու նրա իշխանությունը չընդունողները, սոցցանցերում և դրացից դուրս իշխանությունների մասին «քրեականին մոտ» արտահայտվողները ոչ թե հազարներ են, ոչ թե 2 հազարից, նույնիսկ 4 հազարից շատ են (եթե նույնիսկ բոլորին ազատ արձակի՝ ընդդիմացողների համար տեղեր բացելու նպատակով), այլ հարյուր հազարավորներ են: Իսկ բոլորին առավելագույնը 4000 տեղանոց բանտերում Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, չի կարող տեղավորել այս իշխանությանը մերժող բոլոր քաղաքացիներին»,- գրում է օրաթերը։

Քաղաքականություն

Պատահարներ