Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» Պուտինին. Հասմիկ Հակոբյան
Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը «քցել է» ՌԴ նախագահ Պուտինին: Արդարանալով հայտնի «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին՝ նախօրեին Քոչարյանն ասաց, որ ՌԴ-ին հանձնած գույքերը անպետք, չգործող են եղել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գտրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Դե Պուտինն էլ միամիտ-միամիտ պարտքի դիմաց վերցրել է այդ՝ Քոչարյանի ասած անիմաստ, արժեք չունեցող գործարանները, իսկ իրականում ոչ միայն արժեքավոր, այլ նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները:
Հիշեցնեմ այդ գույքերը՝
«Հրազդանի ՋԷԿ»,
Երևանի «Մարս» գործարան,
«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ,
«Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ,
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն:
Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները:
ՌԴ-ն նաև իրավունք ստացավ այս ենթակառուցվածքները վերավաճառելու»,- գրել է Հակոբյանը:

Նմանատիպ հոդվածներ
Ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո. Նիկոլ Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո: Այս մասին ֆեյսբուք...
Մայր Աթոռն անդրադարձել է երկվա պատարագին
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտ...
Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկով է հանդես եկել
Ինչի եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը...
Ավինյանը խստացրել է վարչական շրջանների վերահսկողությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները պետք է հստակ պատկերացնեն քննա...