Ոչ մի հրադադար․ Թաիլանդի վարչապետը դեմ է Կամբոջայի հետ հրադադարին
«Թաիլանդի դիրքորոշումը ստատուս քվոյի պահպանումն է։ Ոչ մի հրադադար»,- այս մաիսն հայտնել է Թաիլանդի վարչապետ Անութին Չարնվիրակուլը։
Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։
Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենն ասել է, որ իր երկիրը 24 ժամ սպասել է հրադադարի պահպանմանը նախքան գիշերը թաիլանդական ուժերի դեմ հակագրոհներ սկսելը։ Թաիլանդում զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ բախումներ են տեղի ունեցել հինգ սահմանային նահանգներում, և շուտով կավարտվի կամբոջացի զինվորներին վտարելու համար Տրատ նահանգում ռազմածովային ուժերի գլխավորած գործողությունը։ Նրանք նշել են, որ Կամբոջան օգտագործում է հրետանի, հրթիռային կայանքներ և ռումբեր նետող անօդաչու թռչող սարքեր՝ թաիլանդական ուժերի դեմ հարձակվելու համար։
Ավելի վաղ Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկետակեուն հայտարարել էր, որ կարծում է, որ Կամբոջան պատրաստ չէ թաիլանդա-կամբոջական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցություններին։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան մերժել է Թրամփի խաղաղության ծրագիրը․ The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագհ Վլադիմիր Պուտինին առաջարկել է խաղաղության ծրագիր, սակայն Մոսկվան մերժել է այն, ըստ T...
Չինաստանը օգուտ չի քաղի Ուկրաինական պատերազմի ավարտից․ Զելենսկի
Ես չեմ տեսնում, որ Չինաստանը օգուտ քաղի Ուկրաինայում պատերազմի ավարտից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայաի նախագահ Վլադի...
Պատերազմի երկարաձգումը Ռուսաստանի վրա թանկ կնստի․ ֆոն դեր Լեյեն
Պատերազմի երկարաձգումը Ռուսաստանի վրա թանկ կնստի։ Այսպիսի հայտարարություն է արել վրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը։...
ԱՄՆ-ն և Ավստրալիան սկսում են հիպերձայնային հրթիռների համատեղ արտադրություն
Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ավստրալիան աշխատում են հիպերձայնային թևավոր հրթիռների, օդային ա...