Միհրան Հարությունյանը վերադառնում է խառը մենամարտեր. մանրամասներ
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկարատև դադարից հետո վերադառնում է խառը մենամարտեր։ Այս մասին նակին ըմբիշը հայտարարել է սոցիալական էջերում։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամը 2026 թ. հունվարի 31-ին խառը մենամարտերում (MMA) կանցկացնի իր 8-րդ մենամարտը։
«Հետհաշվարկը սկսված է։ Հունվարի 31-ին կվերադառնամ օկտագոն UpNextFighting-ի հետ։ Հերթական մենամարտ, նոր փուլ»,- գրել է Միհրան Հարությունյանը։
MMA մարտիկը ներկայացնում է ամերիկյան UpNextFighting (UNF) ընկերությունը։
Նշենք, որ Հարությունյանը օկտագոնից բացակայում է շուրջ 2 տարի։ Նախորդ մենամարտը տեղի է ունեցել 2023 թ. օգոստոսի 22-ին Լոս Անջելեսում, որտեղ օլիմպիական փոխչեմպիոնը ժամանակից շուտ առաջին ռաունդում հաղթել է ԱՄՆ ներկայացնող «Տարզան» մականունով 40-ամյա Դավիդ Դուգլասը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Նպատակը մեր երկրի բնակչության պահպանումն ու ավելացումն է․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի բնակչության աճը համարել է գլխավոր նպատակ։ «Իհարկե, արտաքին մարտահրավերներ...
Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով Քննչական կոմիտեում վարույթ չի նախաձեռնվել
Նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով Քննչական կոմիտեում վարույթ չի նախաձեռնվել։...
Ոսկու գինը նվազել է. մանրամասներ
NYMEX բորսայի դեկտեմբերի 8-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու...