Լիտվայում արտակարգ դրություն է՝ մաքսանենգ օդապարիկների պատճառով
Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ռեժիմ հայտարարել մաքսանենգ ապրանքներով օդապարիկների պատճառով, որոնք, ենթադրաբար, արձակվում են Բելառուսի կողմից։
Արտակարգ իրավիճակի ռեժիմը, ինչպես հայտարարվել է կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում, կտարածվի ամբողջ երկրի վրա։ Ընդ որում, Delfi-ն գրում է, որ կառավարությունում ընդգծել են, որ այն անհարմարություններ չի պատճառի բնակիչներին, սակայն թույլ կտա ավելի արդյունավետ կերպով ուժեր ու միջոցներ ներգրավել անվտանգության ապահովման համար։
Արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է զինվորականներին ներգրավել փաստաթղթերի և ավտոտրանսպորտային միջոցների ստուգումներին, որոշակի տարածք մուտքի սահմանափակմանը կամ տրանսպորտային միջոցների երթևեկության արգելքի կազմակերպմանը։
Ամբողջ երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարելու որոշումը կառավարությունում բացատրել են նրանով, որ «անօրինական գործունեության կազմակերպիչները հարմարվում են պետության կողմից ձեռնարկվող միջոցներին» և կարող են իրենց գործողությունները տեղափոխել, եթե արտակարգ իրավիճակի ռեժիմը սահմանափակվի միայն մեկ տարածքով։
Լիտվան բազմիցս հայտնել է իր երկնքում մաքսանենգ ապրանքներով օդապարիկների մասին՝ պնդելով, որ դրանք արձակվում են Բելառուսի տարածքից, իսկ հարևան երկրի իշխանությունները դրան գոնե չեն խոչընդոտում։ Օդապարիկների պատճառով Լիտվայի օդանավակայանները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը։
Լիտվան հոկտեմբերի վերջին փակել էր Բելառուսի հետ ցամաքային սահմանը։ Մյադինինկայ և Շալչինինկայ անցակետերի փակման պատճառով Բելառուսում մնացել են Լիտվայից ավելի քան հազար բեռնատար ֆուրգոններ։ Ենթադրվում է, որ մաքսանենգ ապրանքներով օդապարիկների պատճառով մտցված այս միջոցը կգործի մինչև նոյեմբերի 30-ը, սակայն որոշվել է սահմանային անցումների աշխատանքը վերսկսել ավելի շուտ։
Նմանատիպ հոդվածներ
Վաշինգտոնը գիտի՝ ինչպես ազդել Ուկրաինայի խաղաղ բանակցությունների վրա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու կնքել խաղաղության համաձ...
Թուրքիան կապահովի այն գազամատակարարման ուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ ՌԴ-ից․ Օրբան
Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ...
ԱՄՆ-ն սպառնում է Մեքսիկային 5% մաքսատուրքով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայի նկատմամբ՝ ջրամատակարարման մասին համաձայնագիր...
ԱՄՆ-ն կկրճատի Ուկրաինային տրամադրվող աջակցությունը՝ G7-ի վարկային վճարումներից հետո․ Politico
ԱՄՆ-ն մտադիր է կրճատել Ուկրաինային ցուցաբերվող իր օգնությունը այն բանից հետո, երբ կվճարի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների կո...