Ջրային պարեկները արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել
«Նոյեմբերի 20-ից ՆԳՆ ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման և դրա վաճառքը կանխելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիգ կա:
Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիգ:
Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին:
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիգ տեսակի ձկներ կան:
Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանմության Սևանի բաժին: Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիգ:
Նշված դեպքերով կատարվում է քննություն։
Ոստիկանությունից հիշեցնում են, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։
«Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»,- զգուշացնում են իրավապահները։
Նմանատիպ հոդվածներ
«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաները ներգրավված են մայրաքաղաքը մաքրելու գործընթացին
Արդեն մեկ ամիս է՝ մայրաքաղաքի աղբահանությունը կատարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված «Howo» մակնիշի աղբատա...
Դեկտեմբերի 14-ին կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հ...
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողությու...
8 անձանց, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակի...