«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաները ներգրավված են մայրաքաղաքը մաքրելու գործընթացին
Արդեն մեկ ամիս է՝ մայրաքաղաքի աղբահանությունը կատարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված «Howo» մակնիշի աղբատար նոր մեքենաներով: Դրանք, ի տարբերություն նախկինում շահագործվող աղբատարների, ունեն մի շարք առավելություններ:
Մասնավորապես՝ աղբատարներում աղբաջրերի համար նախատեսված երկու ամբարները բացառում են կեղտաջրերի հոսքը փողոց: Նոր աղբատարներն ավելի հարմարավետ են ու ճկուն, ինչը դրանց մուտքը բակային տարածքներ դարձնում է ավելի դյուրին:
Բացի այդ, մեքենաներն ունեն անհրաժեշտ այն բոլոր սարքավորումները, որոնք վարորդների համար ստեղծում են աշխատանքային առավել հարմար պայմաններ: «Howo»-ներում տեղադրված են նաև ներքին հովացման համակարգեր: Եվս մեկ առավելության շնորհիվ վարորդները հնարավորություն ունեն առանց մեքենաներից դուրս գալու աղբը բեռնաթափել ներսից կառավարվող վահանակներով:
Նմանատիպ հոդվածներ
Ջրային պարեկները արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել
«Նոյեմբերի 20-ից ՆԳՆ ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման և դրա վաճառքը...
Դեկտեմբերի 14-ին կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հ...
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողությու...
8 անձանց, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակի...