«Կորեայի ձոր»-ի հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին․ Ավինյան
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են: Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է Ֆեյսբուքում:
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ միասին ծանոթացել ենք Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։
Հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը։
Ծանոթացել ենք նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյան բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին»,- նշված է գրառման մեջ:





























