Մակրոնը Զելենսկուն ներկայացրել է Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հետ կապված միջազգային քննարկումների արդյունքները։
«Ես վերահաստատեցի մեր դատապարտումը Ռուսաստանի նոր հարվածների կապակցությամբ։ Ներկայացրեցի, որ իմ վերջին միջազգային քննարկումները, հատկապես Չինաստանում, օգնեցին հստակեցնել և առաջ մղել գործընթացը», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ըստ Մակրոնի, Ֆրանսիան վճռական է բոլորի հետ համատեղ գործելու հարցում, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն լարվածության նվազեցման և հրադադարի հաստատման համար։
«Մենք կշարունակենք մեր համակարգումը երկուշաբթի Լոնդոնում՝ վարչապետ Քիր Սթարմերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, վերջին օրերին տեղի ունեցած ուկրաինացիների և ամերիկացիների քննարկումների համատեքստում։ Եվրոպացիները անպայման կդառնան արդար և կայուն լուծման կարևոր հենասյուն, որը մենք միասին կառուցում ենք», - եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ. Հաքան Ֆիդան
Այն քաղաքականությունը, որը Դոնալդ Թրամփը մտադիր է իրականացնել, համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Այս մասին հայտարարել է...
Հունգարիան արգելափակել է Եվրահանձնաժողովի Ուկրաինայի համար նախատեսված արտակարգ իրավիճակների ծրագիրը. մանրամասներ
Հունգարիան արգելափակել է Եվրահանձնաժողովի Ուկրաինայի համար նախատեսված արտակարգ իրավիճակների ծրագիրը, որը ենթադրում էր 90...
Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը
Վրաստանի կրթության նախարարը հայտարարել է, որ Վրաստանի պետական համալսարանները հաջորդ ուսումնական տարվանից սկսած այլևս չ...
Ռոբերտ Քոչարյանը հավանաբար կմասնակցի ԱԺ ընտրություններին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավանաբար կմասնակցի 2026թ. խորհրդարանական ընտրություններին: «Վերջնական որոշումը չունենք...