Որևէ մի հոգևորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ
Դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը նշեց, որ դեռ պետք է քննարկումներ անցկացվեն՝ պարզելու, թե ինչ պայմաններով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում ներկա լինել կիրակի օրվա պատարագին։
Նրա խոսքով՝ վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ որոշ մարդկանց, այդ թվում՝ մի քանի հոգևորականների, առաջարկվել է զեղչել Վեհափառ հայրապետի և առաջնորդի անունը, սակայն համաձայնություն չի տրվել։ Տեր Հուսիկը ընդգծեց, որ Շիրակի թեմի ոչ մի հոգևորական նման առաջարկի չի համաձայնել։
Պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է տեղի քահանան զրկվել պատարագ մատուցելու հնարավորությունից, եթե այդ օրը եկեղեցում մատուցի այլ հոգևորական, նա նշեց, որ այլ թեմերից եկող եպիսկոպոսներն ու քահանաները պետք է ստանան թեմի առաջնորդի թույլտվությունը, իսկ տեղական հոգևորականը պետք է տեղեկացված լինի այցի մասին։ Նրա խոսքով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում ծառայող երեք հոգևորականներից ոչ մեկը տեղյակ չի եղել նման նախաձեռնության մասին։ Տեր Հուսիկը նշեց, որ թույլտվությունը պետք է տրվի Միքայել Սրբազանի կողմից, ինչի համար կարելի է կապ հաստատել իրավաբանների միջոցով։
Դիտարկմանը վերաբերվելով, թե նախապես հայտարարվել էր տեր Գառնիկի կողմից պատարագ մատուցելու մասին, և արդյոք եղել է որևէ միջամտություն կամ արգելք, տեր Հուսիկը ասաց, որ ինքը շարունակում է ծառայել Յոթ վերքում, քանի որ դա իր նշանակման վայրն է։ Նրա խոսքով՝ եթե իրեն ստիպողաբար հեռացնեն եկեղեցուց, դա կնշանակի բռնազավթման փորձ, ինչը նաև կխախտի այն մարդկանց իրավունքները, ովքեր այդ օրերին պետք է մկրտվեն։ Նա հավելեց, որ շաբաթ և կիրակի օրերին ունի կնունքներ, և նման միջամտության դեպքում չեն կարողանա իրականացվել մկրտությունները։
Տեր Հուսիկի խոսքով՝ տեր Գառնիկի չմասնակցելը իր համար անակնկալ էր, քանի որ վերջինս վաղուց դիմել էր հայրապետին՝ այստեղ անդրանիկ պատարագը մատուցելու համար։ Նա նշեց, որ չի զրուցել տեր Գառնիկի հետ և չի գիտի պատճառը։
Հարցին՝ կմասնակցի՞ արդյոք պատարագին, եթե այն մատուցի այլ հոգևորական, տեր Հուսիկը պատասխանեց, որ իրենց համար կարևոր է, որպեսզի ամեն ինչ ճիշտ կերպով պլանավորվի։ «Եկեղեցին իր դռները բաց է պահում բոլորի առաջ, բոլորը կարող են գալ, մտնել, մասնակցել։ Հայ եկեղեցին հայ ժողովրդի եկեղեցին է, որովհետև ամեն ինչ այստեղ հայերեն է»,– ընդգծեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին. Արսեն Բաբայան
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:Հիշեցնենք` Քննչա...
Իբր ակցիայի մասնակցի պայուսակի մեջ թմրանյութ է դրել. Արշակ սրբազանի փաստաբան
Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայ...
Ինչ սկզբունքով է վարչապետն ընտրում եկեղեցի` պատարագին մասնակցելու համար. ՔՊ քարտուղարը պարզաբանել է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ԱԱԾ-ի և այլ մարդկանց հանդիպումները...
Արշակ սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. փաստաբան
Արշակ սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այս մասին Radar Armenia-ին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։Հիշեցնենք...