Նոր մանրամասներ՝ Ազատի զինվորական կացարանում զոհված 15 ծառայողների գործից
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով դատավարությունում սկսվել է գրավոր ապացույցների հետազոտման փուլը։ Տեղեկությունը փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Ներկայացված ամենակարևոր ապացույցներից մեկով պարզվել է, որ 2022–2023 թվականներին ինժեներասակրավորների վաշտին վառելիք չի հատկացվել։ Արդյունքում Ազատ գյուղի կացարանը նախատեսված էր տաքացնել էլեկտրական տաքացուցիչով, սակայն պարզվում է՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից այդ տաքացուցիչները չեն տրամադրվել։
«Ապացույցներով հիմնավորվում է, որ վառելանյութ չի հատկացվել։ Ենթադրաբար կացարանը պետք է ջեռոցներով տաքացվեր։ Այդ ձմեռ, առհասարակ, չպետք է կացարանում վառարան լիներ։ Եթե ջեռուցումն էլեկտրական տաքացուցիչով լիներ, ապա գուցե այս ողբերգությունն էլ տեղի չունենար։ Կացարանի հրդեհից 1,5 ամիս առաջ ԶՈւ թիկունքի պետը, ով նաև այդ ոլորտը համակարգողն է, իրականացված ծառայողական քննություններից հետո հանգել էր հետևության, որ հակահրդեհային համակարգը ԶՈւ-ում վատ վիճակում է, ճգնաժամ կա ու խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում»,– նիստի ժամանակ հայտարարել է տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նորիկյանը նշել է նաև, որ այդ ժամանակվա ուսումնասիրությունները ցույց էին տվել՝ անհրաժեշտ է վերափոխել հակահրդեհային պայքարի ամբողջ համակարգը։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալային դեպքեր՝ Թուրքիայում ուկրաինացի երեխաների հետ․ սեռական ոտնձգությունների են ենթարկվել
2022 թվականից սկսած «Առանց պատերազմի երեխաներ» ծրագրով ուկրաինացի գործարար Ռուսլան Շոստակի ֆինանսավորմամբ Ուկրաինայից Ան...
Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշ...
Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պո...
Ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել անչափահասի տարբեր մասերին․ գործն ուղարկվել է դատախազին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննությ...