Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտնում են գերատեսչությունից։
Նմանատիպ հոդվածներ
Շանը փակել են բեռնախցիկում․ օդի խիստ պակասից՝ կենդանին կոտրել է լուսարձակը․ մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Մանուշակյան-Չալյանը գրառում է արել՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկար, որտեղ երևում է, թե կեն...
Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պո...
Ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել անչափահասի տարբեր մասերին․ գործն ուղարկվել է դատախազին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննությ...
Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվեց
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է «Շերեմետևոյից» SU1864 չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի...