Մարդիկ կոնկրետ գիտեն՝ որքան են վճարելու, սակայն չգիտեն` ինչի դիմաց. Քրիստինե Վարդանյան
Դուք հապշտապ բերել եք նախընտրական տրամաբանության մեջ, ու այստեղից են սկսվում բոլոր խնդիրները: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խոսելով՝ առողջության պարտադիր ապահովագրության մասին:
5 տարի քննարկել եք այս նախագիծը, հունվարի 1-ից համակարգը ներդրվելու է, սակայն դեկտեմբերի 2-ն է, մենք նոր ենք առաջին ընթերցում անում, ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
«Մարդիկ արդեն կոնկրետ գիտեն, թե որքան են վճարելու, սակայն հստակ չգիտեն` ինչի դիմաց են վճարելու, չկա այդ ցանկը։ Դուք մեգաապահովագրական ենք սարքում` ուսումնասիրելով դաշտում առկա մասնավոր ընկերությունների հաջողված, կայացած փորձը, սակայն ձեր մոտեցումներով ու ձեր պատկերացումներով ու հնարավորություններով»,-ասել է նա։





























