Իրաքը ռուսական ընկերության փոխարեն հանքի կառավարումը առաջարկում է ԱՄՆ-ին
Իրաքի նավթի նախարարությունը պաշտոնական հրավեր է ուղարկել մի շարք խոշոր ամերիկյան նավթային ընկերությունների՝ քննարկելու երկրի հարավում գտնվող «Արևմտյան Քուրնա-2» խոշոր հանքավայրի զարգացումը՝ Ռուսաստանի «Լուկոյլի» հանդեպ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների և ընկերության նախագծից դուրս գալու մտադրության ֆոնին։
Իրաքի նավթային գերատեսչությունը վստահ է, որ հանքավայրի կառավարումը ամերիկյան ընկերությանը փոխանցելը կնպաստի ոչ միայն համատեղ տնտեսական շահերի պաշտպանմանը, այլև կայունության բարձրացմանը գլոբալ նավթային շուկայում։ Այդ քայլը, ըստ նախարարության, կապահովի Իրաքի նավթի անխափան արդյունահանումը և երկրի բաժինը միջազգային շուկայում, ինչը կարևոր է նաև պետական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանը վառելիք է գնել Հարավային Ամերիկայից՝ ռուսական նավթի փոխարեն:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Շահրամանյանին հրավիրել են Քննչական կոմիտե. փաստաբան
Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հեռախոսազանգո...
Մեր մարմնի ո՞ր մասն է ուզում հերձել Աշոտյանը. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին Հայաստանի իշ...
Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողության նոր նախագիծ
«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զո...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...