Հասարակություն

Հոնկոնգում հրդեհից զոհերի թիվն աճում է

Inesa Sukiasyan 1 րոպե 109 դիտում
Հոնկոնգում հրդեհից զոհերի թիվն աճում է

Հոնկոնգում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը աճել է։ Աղետի պատճառով առնվազն 94 մարդ է մահացել, տուժել` 76 մարդ։


Հրդեհը տեղի է ունեցել այն օրերին, երբ Հոնկոնգը սպասում էր քաղաքի ճանաչված ժողովրդավարական գործիչներից մեկի՝ մեդիամագնատ Ջիմմի Լայի գործով դատավճռին։ Լային և հարյուրավոր այլ ակտիվիստների սպառնում է երկարատև ազատազրկում՝ ազգային անվտանգության օրենքի և բողոքի շարժումների հետ կապված մեղադրանքներով։


2019-ից հետո իրականացված լայնածավալ օրենսդրական փոփոխությունների հետևանքով ժողովրդավարական ձայները և իշխանությունների քննադատությունը զգալիորեն սահմանափակվել են, ընտրությունները դարձել են «հայրենասեր» թեկնածուների մասնակցությամբ սահմանափակ գործընթաց։ Օրենսդիր խորհրդի հաջորդ ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 7-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250