Այս պահին ասելիք չունեմ. Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին

Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը արձագանքել է եպիսկոպոսների հայտարարությանը, որոնք կաթողիկոսից պահանջում են, որ նա լքի Մայր Աթոռը։


«Այս պահին ասելիք չունեմ․ պետք է հասկանանք՝ այն գրությունը, որ շրջանառվում է, վավերակա՞ն է, թե՞ ոչ։ Դրա վավերականության մասին կարող են հաստատել անձինք, որոնց անունները շրջանառվում է»,- ասել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ երբ ամեն ինչ կհաստատվի, այդ ժամանակ նոր կխոսի:


«Ես չէի ուզի հավելյալ մեկնաբանություններ անել։ Ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ տրամաբանական հիմնավորում։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որ ունի իր դիրքորոշումը»,-նշել է նա և հավելել՝ հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։

Քաղաքականություն