ԱՄԷ դեսպանը տարեվերջյան ընդունելություն էր կազմակերպել ԶԼՄ-ների համար
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին տարեվերջյան ընդունելություն էր կազմակերպել ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերն ընդունելու համար և Էմիրությունների կառավարության անունից շնորհավորական խոսք հղեց Հայաստանի ժողովրդին:
«Սա անվտանգության, հարգանքի և սիրո տարի էր, և այս ուղերձը հղում ենք աշխարհի բոլոր երկրներին: 2019 թվականը մեր երկրում հայտարարվել էր Հանդուրժողականության տարի, և այդ նախաձեռնությունն Էմիրություններում սկսել էր ԱՄԷ նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը»,- նշեց ալ Զաաբին:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր լրագրողներին իրենց գործադրած ջանքերի, հավուր պատշաճի միջոցառումները լուսաբանելու համար: Դեսպանն ընդգծեց, որ ԶԼՄ-ների հետ համագործակցությունը նույնպես նպաստել է, որպեսզի իրենք մեծ արդյունքներ ունենան: Մուհամմադ ալ Զաաբին ցանկություն հայտնեց ապագայում նույնպես շարունակել այդ համագործակցությունը:
«Հայաստանում եղած այս 9 ամսվա ընթացքում ես ինձ միշտ ապահով եմ զգացել և Կառավարության կողմից մշտապես աջակցություն եմ ստացել: Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական ոլորտում համագործակցությունը բավականին լավ է, և այստեղ գործում են 5 էմիրաթական ընկերություններ»,- շեշտեց դեսպանը և հավելեց, որ երկու երկրի միջև ամուր հարաբերությունների ապացույցներից մեկն էլ այն է, որ շաբաթական 12 չվերթ է իրականացվում դեպի Շարժա և Դուբայ:
Մուհամմադ ալ Զաաբին հայտնեց, որ Հայաստանում իր գործունեության ընթացքում երկրների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...