Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն նախևառաջ ռուս զգա. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հաստատում է երկրի ազգային պետական քաղաքականության նոր ռազմավարությունը մինչև 2036 թվականը։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից՝ փոխարինելով նախորդ ռազմավարությանը, որն ընդունվել էր դեռ 2012-ին։
Նոր ռազմավարության կարևորագույն լրացումը «քաղաքակրթություն-պետություն» տերմինի ներմուծումն է, որն ընդգրկում է Ռուսաստանի ինքնության և զարգացման նոր գաղափարային մոտեցումները։
Ռազմավարությունը սահմանում է մի շարք թիրախային ցուցանիշներ․ մինչև 2036 թվականը բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն զգա նախևառաջ ռուսաստանցի, քաղաքացիների առնվազն երեք քառորդը պետք է դրական գնահատի երկրի միջազգային միջավայրը։
Փաստաթուղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում «անբարյացակամ պետությունների» կողմից ռուսական հասարակության պառակտման փորձերին հակազդելուն, ինչպես նաև տեղեկատվական և գաղափարական անվտանգության ապահովմանը։
Ռազմավարության առանձին ուղղություն է համարվում ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդումը Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում», Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև այս տարածքներում հակառուսական քարոզչության և ազգայնականության հետևանքների «վերացումը»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հրադադար է հայտարարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադար է հայտարարել: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայու...
Լուկաշենկոն հապշտապ լքել է Ռուսաստանը
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնազգացողությունը Ռուսաստան աշխատանքային այցի ժամանակ վատացել է։ Համապատասխա...
Հնդկաստանը փակել է Ինդուսի գետից ջրի հոսքը Պակիստան՝ խախտելով պատմական համաձայնագիրը
Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ դադար...
Մարուքյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին...