Պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ կոչ անելով գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը։
Ճեպազրույցում Զախարովան պատասխանել է Փաշինյանի այն հայտարարության մասին հարցին, թե «եթե Հայաստանը դե յուրե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա տեղի կունենա ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու ֆիքսման արդյունքում»։
«Եթե այս արտահայտման ձևը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար է, ապա ինձ թվում է, որ ամեն դեպքում պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը: Ինչպես կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից, այնքան էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը...»,- ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղու...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյուն...
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...