Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջ. Լունդգարդին՝ Apple-ի առաջին կրթական ծրագիրը Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) գործարկելու համար։ Կողմերն ընդգծել են կրթական ծրագրի ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանք կատարելու իրենց պատրաստակամությունը։





























