Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելու ԱՄՆ-ի որոշումը քաղաքական շատ լուրջ ազդակ է. Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության որոշումը քաղաքական շատ լուրջ ազդակ է համարում։
«Վերջին զարգացումը, որի մասին այսօր արդեն հրապարակային հայտարարվեց, Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության որոշման մասին է, որը քաղաքական շատ լուրջ ազդակ է։ Իրականում ԱՄՆ-ն բավականին մեծ հերթ ունի նման թույլտվություններ տալու, և հսկայական հերթի մեջ Հայաստանին առաջնահերթություն տալը խոսում է նրա մասին, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն իրապես ռազմավարական բնույթ են կրում»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց ԱԳ նախարարի տեղակալը։
Վահան Կոստանյանը նաև հավելեց, որ այս պահին Հայաստանն ու ԱՄՆ-ն աշխատանքային բնույթի բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագծի իրագործման շուրջ։
«Այս պահին կողմերն աշխատանքային կարգով փոխանակվում են մեկնաբանություններով։ Արդեն իսկ կա որոշակի ընկալում, բայց քանի դեռ չունենք վերջնական համաձայնեցված փաստաթուղթ, ավելին կդժվարանամ ասել»,-ասաց Կոստանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում օդ է բարձրացվել ռուսական ավիացիան. բանակցություններ են ընթանում
Ռուսական ավիացիան հսկում է Հայաստանի օդային տարածքը: Այս մասին հայտնում են Infoteka24-ի աղբյուրները: Ներկա դրությա...
Անվտանգության ուժերը կոտրել են իմ տան մոտ հավաքվածներից 2 մարդու ձեռքերը. Կարապետյան
Անվտանգության ուժերը կոտրել են Երևանում Սամվել Կարապետյանին աջակցելու համար նրա տան մոտ հավաքված մարդկանցից երկուսի ձեռք...
Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվի վաղը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդո...
Մանկապարտեզում աղվես են հայտնաբերել՝ իր ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է
Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությա...