Մանկապարտեզում աղվես են հայտնաբերել՝ իր ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է
Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից և հայտնել են, որ աղվեսն իր ձագուկների հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում մանկապարտեզի տնօրինությունը տարհանել է 10 աշխատակցի և այնտեղ գտնվող 51 երեխայի։
Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրան հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը՝ Հայաստանում. այն շարունակում է մնալ փոփոխական
Եղանակը Հայաստանում՝ մայիսի 23-ին Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 23-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Նոր հրապարակ՝ Շառլ Ազնավուրի անունով
Փարիզի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի անունով պաշտոնապես անվանել է Փարիզի 8-րդ թաղամասի հրապարակը Ելիսեյան դաշտերում։ Այս...
Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց
Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մերժեց Ղևոնդյանին...
Այս ամբողջ ընթացքում նույն «Վեոլիա ջուր» ընկերությունից որևէ պարզաբանում, որևէ «արդարացում» չհնչեց. «Փաստ»
Փաստ» օրաթերթը գրում է.Վերջին առնվազն մեկ ամսվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի փողոցներում որոշ օրեր...